Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՊՍԺ-ի խելահեղ հաղթանակը

ՊՍԺ-ի խելահեղ հաղթանակը
15.02.2017 | 16:56

Չեմպիոների լիգայի մեկ ութերորդի առաջին հանդիպման շրջանակներում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտության մատնեց «Բարսելոնին»՝ չորս անգամ պարտադրելով խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Կատալոնցիները ոչինչ չեն կարողացել հակադրել տանտերին ՝ խոշոր հարցականի տակ թողնելով մեկ քառորդ դուրս գալու ակնկալիքները:


Օրվա մյուս հանդիպումում Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն հաշվով զիջել է «Բենֆիկային»՝ իրավիճակը սեփական հարկի տակ շտկելու ռեալ շանսով:
Այսօր կմրցեն «Բավարիա»-«Արսենալ», Մադրիդի «Ռեալ»-«Նապոլի» զույգերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ